Վերջին 4 տարում աշխատանքի ընթացքում ցուցաբերած անբարեխիղճ դրսևորումների համար Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում աշխատանքից ազատվել է 40 տեսուչ: Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է իրականացնել «Հրդեհային անվտանգության բարձրացման» ծրագիրը:

Այսուհետ, հանրային օբյեկտներում հակահրդեհային անվտանգության խորհրդատվություն ստանալու համար, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից ստուգումների ընթացքում աշխատանքային անբարեխիղճ վարմունքի դրսևորումներ նկատելու դեպքում խնդրում ենք գրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին: ՀՀ ԱԻ նախարարությունը մշտապես լրջորեն հետևել և հետևում է իր աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների բարեխիղճ և ազնիվ կատարմանը», - ասված է տարածած հաղորդագրության մեջ: