«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Աշխատանքներն ընթանում է նախատեսված ժամանակացույցով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Այգում արդեն ամիսներ շարունակ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, որոնք պետք է ավարտին հասցվեն Երևանի 2800-ամյակին ընդառաջ: Սեպտեմբերին Երևանն ունենալու է բարեկարգ և ժամանակակից լուծումներով մի այգի, որը միմիայն ծառայելու է հանգստի ու զբոսանքի նպատակով: