Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Սփյուռքի նախարարը նշել է նաև.

«Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):

Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարևորագույն խնդիրներից մեկն է)»: