Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհել երկրի մայրաքաղաք Դամասկոսից հարավ տեղակայված «Իսլամական պետության» զինյալների դիրքերը: ԻՊ զինյալները արդեն կորցրել են այդ շրջանում նախկինում զբաղեցրած տարածքի 60%-ը, սակայն դեռևս շարունակում են համառ դիմադրություն ցուցաբերել:

Այժմ ԻՊ զինյալները դեռևս պահպանում են վերահսկողությունը Յարմուկ, Թամադուն, Թաքադոմ կոչվող շրջաններում: Սիրիայի բանակի հետևակային ստորաբաժանումների առաջխաղացումը բավականին դանդաղ է: Զինծառայողները առաջ են շարժվում միայն հրետանու ինտենսիվ կրակից հետո:

Վերջին տվյալներով՝ Սիրիայի բանակը մայիսի 16-ի դրությամբ կարողացել է ԻՊ զինյալներից ամբողջությամբ ազատագրել Ալ-Խաջար Ալ-Ասվադ կոչվող շրջանը։ Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:

Մայիսի 15-ին ԻՊ զինյալները կարողացել են խոցել Սիրիայի բանակի բժշկական տարհանման BMP-1 մեքենա, մի շարք այլ զինտեխնիկա: