Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017թ․-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով այն, որ ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց և զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու: Փոխանցում է Արմենպրես-ը։

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոններ: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը», - նշել է Ա. Հարությունյանը: