Նոր Մոսկվայի մասնավոր պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 19-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտում։

«Ներկայում հրդեհի հետ7անքով տուժել է 19 մարդ, նրանցից 16-ը տեղափոխվել է հիվանդանոցներ: Նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում:

Հոսպիտալացվածներից մեկը ծանր վիճակում է»,-տեղեկացրել են դեպարտամենտում: Այստեղ նաև նշել են, որ բոլոր տուժածներին տեղափոխում են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ և Բախրուշին եղբայրների անվան հիվանդանոց: Տուժածների մեծ մասի վիճակը բավարար է կամ միջին աստիճանի ծանրության: