ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն հավանություն է տվել Ջինա Հասպելի թեկնածությանը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում։ Կողմ է քվեարկել 10 օրենսդիր, 5-ն էլ դեմ են եղել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հավանաբար արդեն հաջորդ շաբաթ Հասպելի թեկնածության հաստատումը կդրվի քվեարկության Սենատում, որտեղ հանրապետականներն ունեն աննշան մեծամասնություն։ Միաժամանակ, 5 դեմոկրատ սենատորներ արդեն հայտարարել են, որ կողմ կքվեարկեն, որպեսզի Ջինա Հասպելը դառնա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գլխավորող առաջին կինը։

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունը սուր քննարկումների պատճառ է դարձել կապված 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց քննության ժամանակ կիրառված կոշտ մեթոդների հարցում նրա ունեցած դերակատարության պատճառով։