ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծանոթացել է զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին։ Նախարարը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

Նշենք, որ ՊՆ նախկին նախարարի ու նախկին կառավարության առաջ քաշած ծրագրից դժգոհ աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել նախ ՊՆ-ի մոտ, ապա Բաղրամյան 26-ի դիմաց։