Թուրինի «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռանում է մեծ ֆուտբոլից, ավարտում է կարիերան։ Հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Սիլվանո Մարտինոն։

«Բուֆոնը կհեռանա այնպես, ինչպես հեռացավ Դել Պիերոն․ կլինեն արցունքներ, բայց զուսպ։ Ինձ համար հաճելի էր ուղեկցել ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահին։ Ավելին ասել չեմ կարող, Բուֆոնը անձամբ կպատմի ձեզ», - նշել է Մարտինոն, փոխանցում է Juvenews.eu-ն։

Մայիսի 19-ին, Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Յուվենտուսը» կխաղա «Վերոնայի» հետ։

Նշենք, որ Բուֆոնը առաջին ֆուտբոլիստն է, ով դառնում էլ Իտալիայի 9-ակի չեմպիոն։