Երևանում մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա Armenia Art Fair ցուցահանդես-վաճառքը: Միջոցառմանը ներկայացված են եղել շուրջ 20 պատկերասրահներ, այդ թվում՝ առցանց և շրջիկ։

Ցուցադրվել են 150 հայ և միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ։ Մասնակիցներ կային նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից։

Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։