Մադրիդի «Ատլետիկո» ակումբը դարձավ ՈւԵՖԱԵվրոպայի լիգայի մրցաշարի հաղթող։

Երեկ Լիոնում կայացած եզրափակչում իսպանական ակումբը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսել»-ին։

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ն առավելության էր հասել Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ։ Անցած տարի հեղինակավոր մրցանակը նվաճել էր անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը և նրա կազմում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։