Մահացել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում 1966թ. աշխարհի չեմպիոն 83-ամյա Ռեյ Ուիլսոնը:

32 տարեկանում Ուիլսոնը դարձել էր ամենատարեց ֆուտբոլիստը, ով աշխարհի առաջնության եզրափակիչում դաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում:

Նշենք, որ ակումբային կարիերայի մեծ մասն անգլիացին անցկացրել է «Հադերսֆիլդում», իսկ հետո տեղափոխվել է «Էվերտոն», որի հետ 1965/66 մրցաշրջանում նվաճել է Անգլիայի գավաթը: Կարիերան ավարտելուց հետո նա զբաղվել է մարզչական աշխատանքով:

Նրա մոտ 2004թ․-ին ախտորոշվել էր Ալցհեյմերի հիվանդությունը, սակայն Ռեյ Ուիլսոնը մինչև վերջին օրը շարունակում էր այցելել «Հադերսֆիլդի» խաղերին: «Էվերտոնն» ու «Հադերսֆիլդը» պաշտոնապես ցավակցություն են հայտնել նախկին ֆուտբոլիստի մահվան առթիվ: