ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալների հարազատներն ու աջակիցները փակ են պահում Արշակունյաց պողոտան, պողոտայի երթևեկելի հատվածում տեղադրել են փոքրիկ վրաններ, նստարաններ: Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխել խափանման միջոցն ու ազատ արձակել նրանց:

Հիշեցնենք, որ երեկ դատարանը մերժեց ներկայացված այդ միջնորդությունը:

Փողոցը փակած անձիք պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Սպառնում փողոցը փակ պահել այնքան ժամանակ՝ քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը:

«Մենք փակել ենք, որ «Սասնա ծռեր»-ին դատարանից չտանեն, կատարեն մեր պահանջները, խափանման միջոցը փոխեն, բժշկական օգնություն ցուցաբերեն», - ասաց նրանցից մեկը: