Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երկարատև բանակցություններից հետո այսօր կնքվել է ԵՍՏՄ - Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը։

Իրանագետ Արմեն Իսրայելյանն անդրադառնալով փաստաթղթին նկատել է ժամանակին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը խորությամբ չընկալող փորձագիտական շրջանակներն Իրան-Հայաստան հարաբերությունների վատթարացում էին կանխատեսում՝ այն հիմնավորմամբ, թե Իրանի միջուկային համաձայնությամբ պայմանավորված իրողությունները համադրելի չեն ԵԱՏՄ-ի հետ։

«Այսօր սակայն Իրանն է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրում, և դա ամենևին էլ կապված չէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող ներկա գործընթացների հետ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Նշենք, որ Աստանայում կկայանան աշխատանքային հանդիպումներ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման վերաբերյալ: