Մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առևտրատնտեսական համաձայնագիր է կնքվել ԵԱՏՄ Չինաստանի միջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկվե են ՀՀ-Չինաստան երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։

«Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում», - նշել է Ավինյանը: