Իսրայելյան գիտության նախարար Օթիր Ակունիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեկուսացնել Թուրքիային միջազգային ասպարեզում, «ցուցադրել Էրդողանի հակասեմական դեմքը»: Փոխանցում է The Times of Israel-ը:

Ըստ Ակունիսի՝ Թուրքիայի նախագահը նեոնացիստ է, ով ատում է Իսրայելը: Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշել, որ Ակունիսն արդեն երրորդ նախարարն է, ով Իսրայելի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին նշել է, որ Իսրայելը չի պատրաստվում սառեցնել Անկարայի հետ հարաբերությունները:

«Թուրքիան կարևոր երկիր է տարածաշրջանում, նույնիսկ եթե նրա ղեկավարը կոպիտ հայտարարություններ է արել Իսրայելի ղեկավարության և նրանց գործողությունների վերաբերյալ: Կարծում եմ, մենք նույն կերպ ենք պատասխանել նրան», - ասել է նա: