Հակոբ Արշակյանը նշանակվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Արշակյանին նշանակել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը դեռ մայիսի 14-ից դե ֆակտո աշխատում էր, եղել է նախարարությունում, ծանոթացել իրավիճակին, հանդիպումներ է ունեցել։