Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Ազգային անվտանգության խորհուրդը, ըստ գործող Սահմանադրության, ղեկավարելու է ՀՀ վարչապետը:

ԱԱԽ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: