Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացնում է, որ Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա գազամուղի նախագիծը բարձրացնում է անվտանգության հետ կապված մտահոգությունները:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ, պետքարտուղարի փոխտեղակալ Սանդրա Օուդքըրքը երեկ Բեռլին այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին և կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպայում Ռուսաստանի հնարավոր «վնասակար ազդեցության» պատճառով: Փոխանցում է «Ազատություն»-ը։

«Մենք ավելի շատ համոզելու ուժ ենք գործադրում, որքան հնարավոր է` դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու նախագիծը», - ասել է Օուդքըրքը՝ հավելելով, որ Կոնգրեսը գործադիր իշխանությանը իրավասություն է տվել անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ սահմանել ռուսական խողովակաշարի նախագծի նկատմամբ: