Լեհաստանի նախագահ՝ Անջեյ Դուդան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում: Փոխանցում է «Ազատություն»-ը

«Մենք պաշտպանում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայումը», - հայտարարել է Անջեյ Դուդան երեկ Նյու Յորքում ասուլիսի ժամանակ` նման խնդրանքով հանդես գալով նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի նախագահությունը մայիսին ստանձնել է իր երկիրը:

«Առաջին հերթին, այդ ուժերը պետք է տեղակայվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա», - ասել է Դուդան: