Նոր Զելանդիայի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային կղզու Օփոթիքի քաղաքի հյուսիս-արևելքում՝ 544 կմ հեռավորության վրա, որի կենտրոնը գտնվելիս է եղել 10.6 կմ խորության վրա:

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: