ԱՄՆ Սենատը Ջինա Հասպելին հաստատել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում։ Հասպելը կլինի Կենտրոնական հետախուզական վարչությունը գլխավորող առաջին կինը։

61-ամյա Հասպելը 1985թ․-ին սկսեց աշխատել ԿՀՎ-ում և միաժամանակ մի քանի պետություններում վարչության ղեկավարի պաշտոն էր զբաղեցնում: Նա եղել է Ազգային գաղտնի ծառայության փոխտնօրեն և 2013թ․-ին դարձել է ծառայության տնօրեն: Սակայն, նրան արագ փոխարինեցին 2001թ․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հարցաքննության ընթացքում նրա դերակատարության վերաբերյալ հարցեր առաջանալուց հետո, որոնց ընթացքում կիրառվել էին խոշտանգումներ:

Սակայն Թրամփի գալուց հետո, ով հավանություն էր տալիս նման հարցաքննման մեթոդին, նա կրկին առաջնորդի դեր ստացավ: Նրա նշանակումը ԿՀՎ տնօրենի պաշտոնում ամերիկյան հետախուզության շատ բարձրաստիճան անձանց հավանությանն է արժանացել: