Հայաստանի Հանրապետությունում` 2018թ․-ի մայիսի 16-20 անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը:

Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ» ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ» ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի աջակցությամբ: