Հանրապետության տարածքում`  դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝  դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-24-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: