ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերժիկ Սրապիոնյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝

Սերժիկ Սրապիոնյանին 2018թ․-ի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է որոշման մեջ։