Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց շարունակվում են բողոքի ակցիան, որի ժամանակ ցուցարարները հայտարարել են, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Նրանք կառավարությանը կոչ են անում ստեղծել մի մարմին, որը բաղկացած կլինի հանրության մեջ հեղինակություն ունեցող իրավաբաններից, ովքեր կզբաղվեն այդ խնդրով: Նրանք հայտարարել են, որ օր ու գիշեր մնալու են այնտեղ մինչև պաշտոնական պատասխան չստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված: Ցուցարարների ձեռքին կան Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ:

Այնուհետև ակտիվիստներ երթով շարժվել են դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք՝ պահանջելով ընդունել վարույթ Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հորդորեր էր դադարեցնել անհնազանդության գործողությունները:

Բողոքի ակցիա իրականացնողների շարքում են «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկներ: Վճռաբեկ դատարանի շենքի առաջ պառկել էր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։