Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Տիգրան Խաչատրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում