Մայիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է սեմինար՝ «Փորձագիտական ապացույցները քրեական դատավարությունում» թեմայով: Եռօրյա սեմինարը նախաձեռնել էր և իրականացվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, ՀՀ դատախազության դատախազներ:

Բացման խոսքով ներկաներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի տնօրեն, դոկտոր Շենոն Բեհայը: Սեմինարը վարում էին ԱՄՆ գլխավոր դատախազության Նյու Յորք և Մերիլենդ նահանգների դատախազներ Ռոբերտ Թեյլորը և Քրիստեն Բիտետոն: