«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝

Քանաքեռ 1-ից-13, 16, 17 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Զ. Սարկավագի փող. 117-ից-127 համարների՝ իրենց կոտորակներով, Զ. Սարկավագի փող. առանձնատների և նրբանցքների, Ծարավ Աղբյուրի, Ֆանարջյան, Զաքյան, Աղասու փողոցների, «Ինտերպոլի» հայկական բաժանմունքի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Քանաքեռի այգիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: