«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 10։00-24։00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝

Արտաշիսյան, Շիրակի, Եղբայրության, Շարուրի, Թադևոսյան, Բագրատունյաց, Արարատյան, Տարոնցու, Չեխովի, Մանանդյան, Հովսեփյան փողոցների, Շիրակի փող․ 2-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Աէրացիա, Ներքին և Վերին Չարբախներ թաղամասերի, Ներքին Շենգավիթ թաղամասի 9, 12, 14, 16 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: