Ռուսաստանը մայիսի 19֊ին Մուրմանսկի նավահանգստում ներկայացրել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը, որը անվանակոչվել է ակադեմիկոս Լոմոնոսովի անունով։ Այս մասին հայտնում է «ռազմ․ինֆո»-ն։

Լողացող ատոմակայանը կառուցվել է Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում։ Մուրմանսկում ատոմակայանը լիցքավորվելու է, այնուհետև քարշակով տարվելու է Չուկոտկայի շրջանի Պևեկ նավահանգիստ, որտեղ 21,000 տոննա կշռող ատոմակայանը աշխատանքային ռեժիմի մեջ է մտնելու 2019թ․-ին և էլեկտրականությամբ է ապահովելու նավահանգիստն ու այդ տարածքում գործող նավթահորերը։

Բնապահպանները քննադատել են լողացող ատոմակայանի նախագիծը՝ այն համարելով ռիսկային։