«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ հանրապետության ողջ տարածքում մայիսի 21-ին և առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևան՝ +13 - +26

Շիրակում՝ +3 - +20,

Կոտայքի լեռներում՝ +3 - +20,

Կոտայքի նախալեռներում՝ +11 - +21,

Գեղարքունիքում՝ +3 - +20,

Լոռիում՝ +6 - +20,

Տավուշում՝ +10 - +25,

Արագածոտնի լեռներում՝ +3 - +20,

Արագածոտնի նախալեռներում՝ +12 - +25,

Արարատում՝ +12 - +26,

Արմավիրում՝ +12 - +26,

Վայոց ձորի լեռներում՝ +3 - +20,

Վայոց ձորի նախալեռներում՝ +12 - +26,

Սյունիքի հովիտներում՝ +11 - +27,

Սյունիքի նախալեռներում՝ +6 - +20,

Արցախում՝ +11 - +24.