Սեուլում մահացել է հարավկորեական LG Group ընկերությունների խմբի նախագահ 73-ամյա Կու Բոն Մուն։

Նա հոսպիտալացվել էր հինգշաբթի օրը և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Նշենք, որ նաա գլխուղեղի մի քանի վիրահատություն էր տարել այս տարի։

Կու Բոն Մուն 23 տարի ղեկավարել է LG Group-ը։ Նա ընկերությունը գլխավորել է 1995թ․-ից իր հոր՝ Կու Չժա Հյոնից հետո։ Առողջության վատթարացման հետ կապված Կու Բոն Մուն կառավարումը փոխանցել է եղբորը՝ Կու Բոն Չժունին, որը զբաղեցնում էր ընկերության փոխտնօրենի պաշտոնը։