Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է լատվիացի Ելենա Օստապենկոյի նկատմամբ Հռոմի մրցաշարում տարած հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։

Նա նշել է նաև, որ հաղթահարել է կարիերայի ամենադժվար փուլը, ունեցել մի քանի դժվար ամիսներ։

«Դրանք անգնահատելի պահեր են, և այդ պահերն ինձ համար այժմ էլ ավելի թանկ են, քանի որ արդեն մոտենում եմ կարիերայիս ավարտին։ Ես չգիտեմ՝ ինչպես կձևավորվի կարիերայիս այս փուլը, սակայն հուսով եմ՝ կլինի այնպես, ինչպես ես եմ ցանկանում», - ասել է Շարապովան։