Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը հաջողությամբ մեկնարկեց խառը մենամարտերում:

Հարությունյանի հակառակորդը Իրանի ներկայացուցիչ Ալի Յուսեֆին էր (6 հաղթանակ, 3 պարտություն): Հունահռոմեական ոճի ըմբիշ Հարությունյանը հաղթանակ տոնեց երկրորդ ռաունդում ստիպելով մրցակցին անձնատուր լինել:

Նշենք, որ սա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի անդրանիկ մենամարտն էր MMA-ում: