«Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 21-ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել տոնավաճառի տարածքում: Նրանք պահանջում են նվազեցնել տեղի վարձավճարները:

Առևտրականները նշում են, որ այն օրերին, երբ Արշակունյաց պողոտան ցույցերի պատճառով փակ է եղել, «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները գումար չեն աշխատել և ցանկանում են այդ օրվա վարձերը չվճարել: «Սուրմալու» տոնավաճառի ղեկավարության ներկայացուցիչն էլ նշեց, որ ինքը հարկային մարմինների առջեև հարկային պարտավորություններ ունի և չի կարող նվազեցնել վարձավճարները: Նրա խոսքով, ինքը մեղավոր չէ, որ առևտրականները առևտուր չեն արել և հարկային մարմիններն էլ իրենց զիջումներ չեն արել.

«Ես հարկային պարտավորություններ ունեմ, թող իմ վարձավճարը իջեցնեն, ես էլ ձերն իջեցնեմ», - ասաց տոնավաճառի ներկայացուցիչը: