Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում
Վենեսուելան ղեկավարող Նիկոլաս Մադուրոն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերընտրվել է։ Մադուրոն արդեն 5 տարի է ինչ ղեկավարում է Վենեսուելան։
Նշենք, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, Միացյալ Նահանգները ընտրությունները «կեղծիք» է կոչել: Ընդդիմադիրները հորդորել էին քաղաքացիներին բոյկոտել ընտրությունները՝ վստահ լինելով, որ իշխանությունները կեղծելու են այն:
Պաշտոնական տվյալներով քվեարկությանը մասնակցած մոտ 7.6 միլիոն ընտրողների ձայների 68 տոկոսը ստացել է գործող նախագահ Մադուրոն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում