Լրագրող Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Այս մասին Փաշոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է՝ նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաև իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում:

Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել: Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»: