ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

- Ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից:

- Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը 2012-2018 թթ. զբաղեցրել է Վալերիյ Օսիպյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։ Նա մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը: