«Բարսելոնան» հաղթանակով ավարտեց մրցաշրջանը
Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրի վերջին խաղում սեփական դաշտում առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Միակ գոլն անկրկնելի հարվածով երկրորդ խաղակեսում խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն։
«Բարսելոնայում» վերջին հանդիպումն անցկացրեց իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե: 33-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացավ հոտնկայս ծափահարությունների ներքո: Ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացրած Ինյեստան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է Ճապոնիա կամ Չինաստան:
Նշենք, որ «Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 93 միավորով և 14 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված Մադրիդի «Աթլետիկոյին»: Մադրիդի «Ռեալը» երրորդ տեղը գրավեց 76 միավորով: «Բարսելոնայի», «Աթլետիկոյի» ու «Ռեալի» պես Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց նաև չորրորդ տեղում հայտնված «Վալենսիան», որը հավաքեց 73 միավոր: