«Ինտերը» նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր
Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը, որից Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգիրը բաժին հասավ միլանյան «Ինտերին»:
Վերջին՝ 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելով՝ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ և գրավեց չորրորդ տեղը: «Լացիոն» ու «Ինտերը» վաստակեցին 72-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով միլանյան ակումբը գերազանցեց հռոմեացիներին։
«Ռոման» հյուրընկալվելով՝ հաղթեց «Սասուոլոյին» և 77 միավորով գրավելով երրորդ տեղը, նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Նշենք, որ 5-րդ տեղը գրաված «Լացիոն» «Միլանի» ու «Ատալանտայի» պես հաջորդ մրցաշրջանում կխաղա Եվրոպայի լիգայում: A Սերիայից դուրս մնացին «Կրոտոնեն», «Բենևենտոն» ու «Վերոնան»:
Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր
«Լացիո» - «Ինտեր»՝ 2:3
«Սասուոլո» - «Ռոմա»՝ 0:1
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում