ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հարցերով կոմիտեի անդամ Դևիդ Ցիցիլինը ներկայացրել է օրինագծեր, որոնք արգելում են F-35-ի կործանիչների, ինչպես նաև ցանկացած մտավոր սեփականության կամ տեղեկատվության տրամադրումը Թուրքիային:

Օրինագիծը նախատեսում է արգելափակել մատակարարումները մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհաստատի, որ Թուրքիան քայլեր չի անում «ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը նվազեցնելու նպատակով՝ թշնամական օբյեկտների համար ՆԱՏՕ-ի ակտիվները բացահայտելու միջոցով»։ Տեղեկությունը փոխանցում է thehill.com-ը։

Խոսքը Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ գործարքի մասին է: ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգված են համակարգերի ձեռքբերմամբ, քանի որ C-400-ը չի համապատասխանում Դաշինքի պաշտպանական համակարգերի հետ: