Ford-ը ստեղծել է Transit ֆուրգոնի WRC տարբերակը
Ford ընկերությունը M-Sport մրցարշավային թիմի հետ ստեղծել է Transit Custom ֆուրգոնի «մրցարշավային» տարբերակը։ Նորույթը, որը ստացել է MS-RT Transit Custom անվանումը, հասանելի է Մեծ Բրիտանիայի շուկայում 32 995 ֆունտ սթերլինգով: Փոխանցում է Motor-ը։
Այս տարբերակը տարբերվում է առաջնային բամփերով, ռադիատորի ճաղերով, ընդլայնված անվադողային արկաներով, առաջնային և հետին դիֆուզուրով, ինչպես նաև սփոյլերով, որը տեղադրված է տանիքին։ Սրա հետ մեկտեղ ֆուրգոնը հագեցած է սպորտային արտանետիչ համակարգով, իջեցված Eibach զսպանակով, անվադողային 18-դույմանոց OZ Racing սկավառակով։
Ford MS-RT Transit Custom-ը ունի երկու լիտրանոց EcoBlue դասի դիզելային շարժիչ՝ զուգորդված է 6-աստիճանային մեխանիկ կամ 6 ծավալային ավտոմատ համակարգով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում