Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված Եվրոպայի առաջնությունում սամբոյի Հայաստանի հավաքականը 6 մեդալ է նվաճել։ Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 26 երկրների ավելի քան 300 մարզիկներ:
Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել 52 կգ քաշային կարգում: Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալի է արժանացել 74 կգ քաշային կարգում: Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ, Եղվարդ) և Դավիթ Պետրոսյանը (82 կգ, Արցախ) դարձան բրոնզե մեդալակիրներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում