Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-19:00 դադարեցվելու է Երևան Կենտրոն վարչական շրջանի՝
Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում