Կարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ, Ստամբուլից ընտրված պատագամավոր Կարո Փայլանն այս անգամ այլ վայրից է առաջադրվելու պատգամավորի թեկնածու։
Քրդական Mezopotamya գործակալության փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրել Կարո Փայլանի թեկնածությունը Դիարբեքիրից։
Նշենք, որ Կարո Փայլանի գործունեությունը քրդական կուսակցությունում բավականին արդյունավետ են համարել և շեշտել, որ նա պետք է շարունակի մնալ պատգամավոր հաջորդ գումարման խորհրդարանում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում