«Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի». Վարչապետ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է․
«Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի»։ Փոխանցում է news.am-ը։
Վարչապետի խոսքով՝ կան օրենսդրական որոշ խնդիրներ, ամեն ինչ կդիտարկեն օրենքի սահմաններում։
Դիտարկմանը, թե երկրից կապիտալի արտահոսքի մասին են խոսում, վարչապետը նշել է.
«Կենտրոնական բանկից տեղեկացել եմ, որ այդպիսի երևույթներ եղել են, բայց դրանք չեն ունեցել այն ծավալը, որ մտահոգեն։ Ավելի շատ փող մտնում է հանրապետություն, քան դուրս է գալիս»։
Հարցին, թե ի՞նչ է անելու կառավարությունը կոնկրետ կոռուպցիոն գործերով, Փաշինյանը պատասխանել է.
«Տարբեր նախարարություններում տարբեր երևույթներ կան, և քանի դրանք ճշգրիտ իրավական գնահատականներ չեն ստացել, չեմ ասի»։
Անդրադառնալով նոր կառավարության հասցեին հնչած քննադատությանը՝ վարչապետը նկատել է.
«Ես չեմ ակնկալում, որ որևէ կադրային նշանակման վերաբերյալ քննադատություն չլինի։ Ես խնդրում եմ արձանագրել նրանց նշանակման կետը, երբ նշանակվել են, և հետևենք նրանց գործունեությանը։ Առաջարկել եմ, որ լիարժեք վերահսկողություն իրականացվի, եթե որևէ պաշտոնյայի հետ կապված խնդիր լինի, ասեն»։
Վարչապետը խոսել է նաև նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ հույս հայտնելով, որ մինչև հունիսի վերջ առնվազն նախագիծը պատրաստ կլինի․
«Կփորձենք հնարավորինս արագ, բայց անշտապ, որ ափալ-թափալ չլինի», - ասել է Նիկոլ Փաշինյանը։