Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։

Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության», - գրել է նա։