Գուամ ամերիկյան կղզու ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 00։26-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ինարաջան գյուղից 122 կիլոմետր հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։