Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկարացվել է մինչև 2021 թվականը:

Սակայն, պաշտոնական աղբյուրները նշում են, որ Օբամեյանգը պյամանագիր է կնքել մինչև 2020 թվականը: Ստացվում է, որ դորտմունդյան ակումբը տվել է պաշտոնական, բայց սխալ տեղեկատվություն:

Sky ալիքի Wintorra հաղորդման ընթացքում դորտմունդյան ակումբի տնօրեն Միխաել Ցորկը նշել է, որ Օբամեյանգն ունի պայմանագիր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն կսկսի այս առիթով: